ՈՒ՞ր եք, Հայո՛ց Արքաներ,
Ելե՛ք, կռիվ է հզոր.
ՈՒ կռիվն այս լոկ մարտ չէ,
Այլ ճակատագիր ողջ Ազգի:
Ելե՛ք, Հայո՛ց սպարապետք,
Զորավարները Երկրիդ
Զե՛նք չեն սիրում , այլ՝ ոսկի...
Իմաստուննե՛ր Հայ ազգիս,
Բա՛վ է խորհեք ու խոկաք.
Ձեր խոսքերը իմաստուն
Դարձրել են մանրադրամ,
Քաղցր մաստակ են գնում
ՈՒ որոճում անիմաստ:
Դուք՝ փաղանգ մեր Արքայաց,
Փրկե՛ք Գահ ու Գայիսոն.
Խամաճիկներն են այսօր
Հերթով թառում սուրբ Գահին,
ՈՒթ թևանի Թագն էլ, տե՛ս,
Ընկած է վար անարգված,
ՈՒ էն դատարկ կարկաժին
Զանգուլակով, ծնծղայով,
Պոզ ու պոչով զարդարված
Մի գդակ է նա դրել..․
Ելե՛ք, Հայո՛ց Արքաներ,
Եկե՛ք, ոտքի ենք արդեն,
Մեր սուրբ հող ու Հայրենիք,
Մաքրենք , սրբենք էս աղտից,
Հայոց Գահն ու Թագը վեհ
Մասսի գագաթ հասցնենք...
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ